Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իրանի նախկին ԱԳ նախարարի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ բացահայտումները

Իրանի նախկին ԱԳ նախարարի՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ բացահայտումները
16.07.2024 | 10:25

Իրանի 2013-2021 թվականներին ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր նոր հրապարակված հուշերի գրքում անդրադառնալով 44-օրյա պատերազմին բացահայտել է, որ Իրանը կարող էր դադարեցնել 44-օրյա պատերզամը և այդ առաջարկով դիմել է Նիկոլ Անհողին և ստացել է բացասական պատասխան:

ՌԴ նախագահ Պուտինից հետո, ով պատերազմից անմիջապես հետո էր բացահայտել, որ մի քանի անգամ առաջարկել է Նիկոլին զինադարար և մերժում է ստացել, Իրանի նախկին ԱԳ նախարարն արդեն երկրորդ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան է ով բացահայտում է Նիկոլի հակահայ կեցվածքը:

Հիշեցնեմ նաև, որ պատերազմի օրերին, ըստ ֆրանսիական մամուլի, Նիկոլը չի պատասխանել Մակրոնի զանգերին:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3637

Մեկնաբանություններ